«ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը նորից պատրաստվում է արգելափակել «Բաց հասարակության հիմնադրամ»-ի գրասենյակը: Այս մասին վերջինս հայտնում է ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ.
«Հունիսի 11 ին նորից ցույց ենք կազմակերպում արգելափակելու Սորոսի գրասենյակը: Փորձելու ենք մեր իշխանություններից հասկանալ, թե ինչու են այդքան ջանասիրաբար պաշտպանում գրասենյակը և ինչու չի կարելի գրասենակի դիմաց ցույց իրականացենել»- ասաց Մալյանը:
Վերջինս միաժանակ հայտնում է, որ ոստիկանությունից արդեն ստացել է երկրորդ ծանուցումը` Լարիսա Մինասյանի հաղորդումով: Ըստ Մալյանի` այդ կերպ փորձում են իրեն լռեցնել: Politik.am-ի հետ զրույցում վերջինս համաձայնեց նաև այն դիտարկմանը, որ հայտարարությունը, որով 66 հասարակական կազմակերպություններ իրենց աջակցությնուն են հայտնում «Բաց հասարակության հիմադրամին», նույնպես ճնշում գործադրելու և իրեն լռեցնելու միտում ունի.
«Ջորջ Սորոսի գրասենյակին աջակցություն հայտնողները այն կազմակերպություններն են, որոնք տարիներ շարունակ նույն գրասենյակի հրանահանգով տարբեր ստորոգրահավաքների ժամանակ դրել են իրենց ստորագրությունը, և հանուն իրենց ստանալիք գումարների`փոձում են ճնշել ազատ խոսքը»-ասաց Մալյանը:
Այս պահին հատ առ հատ տեղադրում ենք այդ 66 կազմակորպությունների` Սորսի գրասենյակից ստացած գրանտները, նրանց ծավալած գործունեությունը: Ինչպես նաև «Վետո»-ի էջում ամեն օր տեղադրելու են սորոսկան մեկ պաշտոնյայի կենսագրությունն ու ստացած գրանտների չափը:



