Մալայզիան մայիսի 1-ից վերացնում է սահմանափակումների մեծ մասը, որոնք գործում էին երկրում COVID-19 համավարակի սկսվելուց ի վեր, ասել է Առողջապահության նախարար Խայրի Ջամալուդինը։
Նրա խոսքով՝ սոցիալական հեռավորությունը մարդկանց խմբերի եւ անհատների միջեւ այլեւս պարտադիր չի լինի, ինչպես նաեւ՝ դիմակների ռեժիմը բաց երկնքի տակ (փալ տարածներքում պաշտպանիչ միջոցների օգտագործումը դեռ պարտադիր է):
Բացի այդ, չպատվաստվածները կկարողանան մասնակցել ցանկացած միջոցառման՝ պատվաստվածներին հավասար, չեղարկվում են նաեւ պատվաստումների վկայականների ստուգումները խանութների եւ սննդի օբյեկտների մուտքի մոտ:
Նոր կանոնների համաձայն՝ կարանտինի մեջ գտնվող քաղաքացիները չորրորդ օրը կկարողանան այն ավարտել ժամկետից շուտ, եթե որակավորված բուժաշխատողի ներկայությամբ անցկացվող արագ թեստի արդյունքը բացասական լինի։ Եթե արդյունքը դրական է, ապա նրանք ստիպված կլինեն մեկուսացման մեջ լինել մի ամբողջ շաբաթ։
Նախարարի խոսքով՝ մայիսի 15-ից կվերացվեն նաեւ Մալայզիայի Ազգային անվտանգության խորհրդի «բացասական ցուցակում» հայտնված օբյեկտների, այդ թվում՝ գիշերային ակումբների գործունեության արգելքները։



