Մալաթիայի թաղապետարանի մոտ բախվել են «Tesla»-...

Երեկ՝ ապրիլի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա Սեբաստիայի թաղապետարանի դիմաց բախվել են «Tesla» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում, պարզվում է վարորդների ինքնությունը։

Կայքը հայտնում է, որ բախման հետևանքով վնասվել է նաև լուսացույցը։