Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկոռնյուին հանձնարարել Է վերանայել 2019-ից մինչեւ 2025 թվականն ընկած ժամանակահատվածում սպառազինությունների արդիականացման ծրագիրն Ուկրաինայի հակամարտության ֆոնին: Այդ մասբին ֆրանսիայի ղեկավարը հայտնել Է հունիսի 13-ին՝ հանդես գալով Փարիզում ցամաքային զորքերի ռազմական տեխնիկայի Eurosatory 2022 սալոնի բացմանը:
«Ես զինված ուժերի նախարարության եւ գլխավոր շտաբի ղեկավարներին հանձնարարեցի առաջիկա շաբաթների ընթացքում վերանայել բանակի հանդերձան մասին օրնեքը՝ հաշվի առնելով արդի աշխարհաքաղաքական համատեքստը»,- ասել Է Մակրոնը: Նրա խոսքով՝ Ֆրանսիան թեւակոխել Է «ռազմական Էկոնոմիկայի շրջան, որին անհրաժեշտ կլինի հարմարվել երկարատեւ ժամանակ»:
Դա անհրաժեշտ Է դարձնում պաշտպանության համար Ֆրանսիայի ծախսերի վերանայումը, հավելել Է Ֆրանսիաի ղեկավարը: Նա նաեւ նշել Է, որ Եվրոպայի տարածքում տեղի Է ունենում մեծ ինտենսիվության հակամարտություն: Այդ պայմաններում Եվրոպայի ռազմարդյունաբերական համալիրը պետք Է ուժեղացվի, հավելել Է Ֆրանսիայի նախագահը: Զինված ուժերի նախարարության տվյալներով՝ 2019-ից մինչեւ 2025 թվականը Ֆրանսիայի սպառազինությունների արդիականացման ծրագրի ֆինանսավորման համար պլանավորվել Էր ուղղորդել 295 միլիարդ եվրո: