Մակրոնը ողջունել է Իրանի և Միացյալ Նահանգների...

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի հաստատումը, սակայն զգուշացրել է, որ Լիբանանում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն, հայտնում է Reuters-ը։

Խորհրդականների և կառավարության անդամների հետ պաշտպանական հարցերով խորհրդակցության մեկնարկին Մակրոնը նշել է, որ զինադադարը դրական քայլ է, բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ տարածաշրջանում լարվածությունը դեռ չի թուլացել։

Նա կոչ է արել Լիբանանը ներառել ցանկացած ավելի լայն համաձայնագրի մեջ՝ մատնանշելով երկրի սահմաններին տիրող անկայունության պահպանման ռիսկերը։