
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հույս ունի, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ բանակցությունները կվերսկսվեն։ «Ուկրաինացիները, հուսով եմ, կվերադառնան ռուսների հետ սեղանի շուրջ, եւ այդ սեղանի շուրջ կլինի միջազգային հանրություն», - Nikkei-ին եւ Financial Times-ին տված հարցազրույցում ասել է Մակրոնը:
«Մենք պետք է կենտրոնանանք դրա վրա եւ ․․․ պատերազմի դադարեցման եւ Ուկրաինայի ինքնիշխան ամբողջականության վերականգման կոչ անենք», -ասել է Մակրոնը։
«Սա պարզապես տարածաշրջանային հակամարտություն չէ կամ Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ ինչ-որ բան, քանի որ այդ սկզբունքները վերաբերում են ՄԱԿ Կանոնակարգին։ Եվ մենք բոլորս ստորագրել ենք այդ սկզբունքների տակ։ Մենք պետք է փորձենք օգնել Ուկրաինային դիմակայել այս իրավիճակում»։
Մակրոնը նաեւ պնդել է, որպեսզի Լեհաստանը պարզի վերջերս իր տարածքում հրթիռի ընկնելու հետ կապված միջադեպի հանգամանքները։
«Կարծում եմ՝ մենք չպետք է հրապարակային առճակատում ունենանք Լեհաստանում տեղի ունեցածի կապակցությամբ», -ասել է նա։
«Մենք պետք է օգնենք Լեհաստանի իշխանություններին պարզաբանել, տրամադրել բոլոր մանրամասները։ Ահա թե ինչու մենք ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային եւ Գերմանիային առաջարկեցինք մեր աջակցությունը՝ տեխնիկական թիմեր եւ փորձագետներ ուղարկելու եւ տեղի ունեցածը վերլուծելու համար»: