Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում կոչ է արել դադարեցնել հարվածները տարածաշրջանի երկրների ուղղությամբ, ինչպես նաև վերջ դնել Հորմուզի նեղուցի «դե ֆակտո արգելափակմանը»։ Հեռախոսազրույցի մասին Մակրոնը գրել է X հարթակի իր էջում։
Նա շեշտել է Ֆրանսիայի դիրքորոշումն այն մասին, որ Իրանի և ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև հակամարտությունը պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով։
Մակրոնը նաև հայտնել է, որ խորը մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի առնչությամբ, ինչպես նաև «տարածաշրջանում այդ երկրի ապակայունացնող գործողությունների առնչությամբ, որոնք ներկայիս ճգնաժամի հիմնական գործոններն են»։
Կողմերը պայմանավորվել են պահպանել շփումները։



