Մակրոնը նշել է Ուկրաինայում հակամարտությունը...

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ուղիղ կապ է պահպանում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ և բանակցությունները համարում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման միակ ճանապարհը։

«Ես միշտ կանոնավոր քննարկումներ և ուղիղ կապ եմ պահպանում նախագահ Պուտինի հետ, քանի որ կարծում եմ, որ փոխգործակցությունը վերսկսելու լավագույն միջոցը այս ուղիղ կապը պահելն է»,- ասել է Մակրոնը ամերիկյան CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Պատասխանելով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման մասին հարցին՝ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ դա «ուկրաինացիները պետք է որոշեն»։

«Լուծում գտնելու միակ ճանապարհը բանակցություններն են, ես ռազմական տարբերակ չեմ տեսնում»,- ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը նաև կարծիք է հայտնել, որ ՌԴ ղեկավարը կարծում է, որ Արեւմուտքը հավատարիմ է «Ռուսաստանի ոչնչացմանը»։

«Չեմ կարծում, որ մենք դրան ենք ձգտում: Մենք՝ ֆրանսիացիներս, երբեք չենք ձգտել դրան: Ավելին, մշակութային և պատմական տեսանկյունից մենք շատ սերտ կապեր ունենք: Եվ մենք միշտ հարգել ենք ռուս ժողովրդին»,- ասել է Մակրոնը:

Ռուսաստանը փետրվարի 24-ին ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում։ Նախագահ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, ովքեր ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնությունների և ցեղասպանության»: