
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կմեկնի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը:
Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը։
«Մենք ներկա կգտնվենք Պապի հուղարկավորությանը, ինչպես և պետք է լիներ», - ասել է Մակրոնը լրագրողներին։
Վատիկանը դեռ չի հայտնել հուղարկավորության օրը, սակայն քահանայապետի հուղարկավորությունը պետք է տեղի ունենա նրա մահից չորսից վեց օր հետո: Հրաժեշտի պաշտոնական արարողությունը ավանդաբար տեղի է ունենում Սուրբ Պետրոսի հրապարակում։
Ըստ France24-ի՝ կարդինալներն ապրիլի 22-ին կհավաքվեն Վատիկանում՝ պլանավորելու Ֆրանսիցկոս պապի հուղարկավորությունը։ Մայիսին տեղի կունենա կոնկլավ, որի արդյունքում կընտրվի Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր քահանայապետ։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը վախճանվել է երկուշաբթի օրը՝ ապրիլի 21-ին, 88 տարեկան հասակում։
Նրա հուղարկավորությանը մասնակցելու մասին հայտնել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։