
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ, որի ընթացքում ընդգծել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման հետ պատանդների ազատ արձակման վերաբերյալ բանակցությունները վերսկսելու անհրաժեշտությունը։
Այս մասին Մակրոնը գրել է X սոցցանցի իր էջում։
«Հենց նոր խոսեցի Կատարի էմիր շեյխ Թամիմի հետ։ Ես նրան ասացի՝ այս հարվածներն անընդունելի են։ Ես դատապարտում եմ դրանք։ Վերահաստատեցի Ֆրանսիայի հանձնառությունը Կատարի ինքնիշխանությանն ու անվտանգությանը»,- նշել է նա գրառման մեջ։
Մակրոնը նաև ցանկություն է հայտնել, որ ՀԱՄԱՍ-ի կողմից դեռևս պահվող բոլոր պատանդներն ազատ արձակվեն և վերսկսվեն բանակցությունները հրադադարի հաստատման շուրջ։
«Գազայում այս մշտական պատերազմական վիճակը չի կարող շարունակվել։
Երկու ժողովուրդ, երկու պետություն։ Խաղաղություն և անվտանգություն բոլորի համար»,- գրել է Մակրոնը։