Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է Իրանում երեքուկես տարի բանտարկությունից հետո երկու ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման մասին։
«Սեսիլ Քոլերը և Ժակ Պարիզն ազատության մեջ են և Իրանում երեքուկես տարի բանտարկությունից հետո վերադառնում են Ֆրանսիա։ Դա մխիթարանք է մեզ բոլորիս և, իհարկե, նրանց ընտանիքների համար։
Շնորհակալություն Օմանի իշխանություններին իրենց միջնորդական ջանքերի համար, պետական ծառայություններին և քաղաքացիներին, որոնք անխոնջ մոբիլիզացվեցին և այդպիսով նպաստեցին նրանց վերադարձին»,- գրել է Մակրոնը Х սոցիալական ցանցում։



