Մակրոնը հայտարարել է, որ կշարունակի նախագահել...

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկին հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ և մտադիր է ամբողջությամբ կատարել երկրի ղեկավարի պաշտոնում իր երկրորդ հնգամյա մանդատը՝ չնայած կառավարության հրաժարականին: Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

«Մանդատը, որը դուք ինձ վստահել եք ժողովրդավարական ճանապարհով, տևում է հինգ տարի։ Եվ ես այն ամբողջությամբ կկատարեմ, մինչև վերջ»,-ասել Է Մակրոնը կառավարության հրաժարականից հետո ֆրանսիացիներին ուղղված ուղերձում։

Նա հայտարարել, որ մոտ ապագայում նոր նախարարներ կնշանակի, ովքեր պետք է ներկայացնեն ողջ քաղաքական սպեկտրը։

Հիշեցնենք, որ հաղորդել էինք, որ  Էմանուել Մակրոնն ընդունել է վարչապետ Միշել Բառնիեի կառավարության հրաժարականի դիմումը: Բառնիեն կշարունակի պաշտոնավարել մինչև նոր վարչապետի նշանակումը:

Հիշեցնենք, որ կառավարության ղեկավարը հրաժարական է ներկայացնում այն ​​բանից հետո, երբ չորեքշաբթի Ազգային ժողովը անվստահություն է հայտնել Բառնիեի կառավարությանը` 2025 թվականի պետբյուջեի սոցիալական բաժիններն առանց խորհրդարանի հաստատման ընդունելու պատճառով։ Անվստահություն հայտնելուն կողմ է քվեարկել 331 պատգամավոր։

Սեպտեմբերի 5-ին վարչապետ նշանակված 73-ամյա Բառնիեի կառավարությունը դարձել է ամենակարճ աշխատածը երկրի պատմության մեջ՝ այն աշխատել է ընդամենը 90 օր։