Մակրոնը հաստատել է խոսքերը՝ Աստվածամոր տաճարը...

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է իր խոսքերը, որ Փարիզի Աստվածամոր տաճարը հրդեհից հետո հնարավոր է վերականգնել հինգ տարում:

«Այդ հնգամյա ժամկետը միանգամայն իրական է՝ առանց որևէ վնասի նյութերի եւ գործընթացների որակի առումով»,- հավաստիացրել է նա։ Մակրոնը խոստովանել է, որ ժամկետներն իրոք սեղմ են եւ հիմնված չեն որևէ վերլուծության վրա, բայց վստահեցրել է, որ հրդեհից վնասված սրածայր աշտարակը պետք է լիովին վերականգնվի․

«Մենք պետք է վերականգնման իրականացմանը մոտենանք հնարամտորեն։ 19-րդ դարի ճարտարապետը ձգտում էր ավարտուն տեսքի բերել Նոտր Դամի սրածայր աշտարակի վերակառուցումը, ինչի համար ժամանակակիցների քննադատությանն է արժանացել։ Ըստ Մակրոնի՝ Վիոլե լը Դյուքը «մերժում էր հնի ու նորի կոնֆլիկտը» և միավորել է «ավանդույթներն ու արդիականությունը»։