Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ հանդիպանն ընդգծել Է Էր Ռիադի հետ համակարգման կարեւորությունը Էներգամատակարարման բազմազանացման եւ պարենային անվտանգության նպատակով: Այդ մասին ասված Է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ, որը հուլիսի 29-ին տարածվել Է ֆրանսա-սաուդական բանակցությունների արդյունքներով:
Հանրապետության նախագահը եւ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնն ընդգծել են ուկրաինական ճգնաժամից դուրս գալու միջոցի որոնման եւ համագործակցության ուժեղացման կարեւորությունը, որպեսզի սահմանափակվի դրա հետեւանքների ներգործությունը Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ ամբողջությամբ վերցված աշխարհի վրա»,- նշված Է հայտարարության մեջ:
«Ֆրանսիայի նախագահն ընգդծել Է Սաուդյան Արաբիայի հետ համակարգման անհրաժեշտությունը Եվրոպայի պետությունների Էնեգամատակարարման բազմազանացման նպատակով,- նշված Է պաշտոնական հաղորդագրության մեջ:- Նա նաեւ ուշադրություն Է հրավիրել «Պարենային ապահովման եւ գյուղատնտեսական կայունության առաքելություն» (FARM – ծանոթ. խմբ.) նախաձեռնությանը պարենային անվտանգության համար»:
Ֆրանսա-սաուդյան բանակցությունները տեղի են ունեցել հուլիսի 28-ին Ելիսեյան պալատում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: