ՄԱԿ-ում տեղեկացրել են 12 հազար բուժառուների մ...

Տարբեր հիվանդություններ ունեցող ավելի քան 12 հազար մարդիկ շտապ տարհանման կարիք ունեն Գազայի հատվածից՝ բուժում ստանալու համար։ Այս մասին տեղեկացրել է ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման վարչության ներկայացուցչությունը օկուպացված պաղեստինյան տարածքներում։

«Կուտակվել են 12 հազար բուժառուներ, որոնք սպասում են շտապ բժշկական տարհանման Գազայի հատվածի սահմաններից»,- ասված է փաստաթղթում։

Ինչպես նշվել է փաստաթղթում, նրանցից շատերը վիրաբուժական միջամտության կարիք ունեն, որոնք անհնար է իրականացնել Գազայում բարդությամբ կամ սարքավորումների եւ դեղամիջոցների անբավարարության պատճառով։ Այդ բուժառուների հարկադիր գտնվելը հիվանդանոցներում լրացուցիչ բեռնվածություն է ստեղծում առանց այդ էլ ծանրաբեռնված բժշկական հաստատությունների համար։