ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հերքել է Օլիմպիա...

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությունը հերքել է Իսրայելի այն պնդումները, թե Թեհրանն ու նրա դաշնակիցները իբր ահաբեկչություններ են նախապատրաստում հրեական պետության մարզիկների և զբոսաշրջիկների դեմ Փարիզի Օլիմպիական խաղերում: Այս մասին հայտնում է իրանական Press TV հեռուստաալիքը։

«Ահաբեկչական գործողությունները [Իսլամական] դիմադրության մեթոդներից չեն։ Սուտն ու խաբեությունը չեն կարող փոխել հայցվորի և պատասխանողի տեղերը»,- հեռուստաալիքը մեջբերում է իրանական առաքելության հայտարարությունից մի հատված։

Իսրայելական Ynet պորտալն ավելի վաղ հայտնել էր, որ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նամակ է ուղարկել իր ֆրանսիացի գործընկեր Ստեֆան Սեժուրնեին, որ հրեական պետության իշխանությունները տեղեկություններ ունեն Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ իսրայելցի մարզիկների և զբոսաշրջիկների դեմ ահաբեկչությունների սպառնալիքի մասին։ Ըստ Իսրայելի ԱԳՆ-ի՝ պոտենցիալ սպառնալիքը գալիս է «իրանական սատելիտներից»։

Օլիմպիական խաղերը կանցկացվեն Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Մրցույթի ընթացքում անվտանգությունը կապահովեն մոտ 45 հազար ֆրանսիացի ոստիկաններ ու ժանդարմներ, ինչպես նաև մոտ 20 հազար զինվորական։