
Գազայի հատվածում 6 ամսականից մինչեւ 2 տարեկան մանուկների ավելի քան 90 տոկոսին հասանելի չէ հիմնական սնունդը: Այս մասին, ինչպես հաղորդել է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը, հայտնել է օկուպացված պաղեստինյան տարածքներում ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչությունը։
Նրա տվյալներով՝ Իսրայելի շարունակվող շրջափակման եւ անցակետերի փակման հետեւանքով Գազայի հատվածում թերսնման պատճառով բուժվող երեխաների թիվը 2025թ. մարտի համեմատ աճել է 80 տոկոսով։
Ինչպես նշել են վարչությունում, Գազայի հատվածում 6 ամսականից մինչեւ 2 տարեկան մանուկների 92 տոկոսը մայրերից չի ստանում նվազագույն հիմնական սնունդ, երեխաները ենթարկվում են առողջական լուրջ վտանգների, որոնք կուղեկցեն նրանց ողջ կյանքի ընթացքում:
Գերատեսչությունը հայտնել է նաեւ, որ Գազայի հատվածի բնակչության 65 տոկոսը խմելու ջուր չունի։