Լիբանանում բնակելի շենքերին, տեղահանված անձանց և բուժաշխատողներին Իսրայելի հասցրած ավիահարվածները մտահոգություն են առաջացնում միջազգային իրավունքի տեսակետից և կարող են որակվել որպես պատերազմական հանցագործություն: Ինչպես տեղեկացնում է BBC-ին, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների վարչությունը։
«Իսրայելական ավիահարվածները ոչնչացրել են ամբողջական բնակելի շենքեր խիտ բնակեցված քաղաքային շրջաններում, ընդ որում, հաճախ սպանելով մի ընտանիքի միանգամից մի քանի անդամի, այդ թվում՝ կանանց ու երեխաների», - Ժնևում լրագրողներին ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների վարչության ներկայացուցիչ Թամին ալ Հիթանը։
Իսրայելցի զինվորականները չեն մեկնաբանել նրա հայտարարությունները, սակայն ավելի վաղ իսրայելական բանակը հայտարարել էր, որ հարվածներ է հասցնում «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին։ Իսրայելի բանակը նաև հայտնել է Լիբանանի հարավում սահմանափակ ցամաքային գործողություն սկսելու մասին։
Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հարվածներ են սկսվել այն բանից հետո, երբ ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական գրոհների՝ «Հեզբոլլահ»-ը սկսեց հարվածներ հասցնել Իսրայելին։ Լիբանանն արգելել է «Հեզբոլլահ»-ի ռազմական գործունեությունը երկրում։
Լիբանանյան իշխանությունների տվյալներով՝ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 886 մարդ, ավելի քան 1 միլիոն մարդ տեղահանվել է։



