ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը պատմությա...

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը սեպտեմբերի 16-ին Ժնևում հրատապ քննարկում կկազմակերպի՝ կապված Իսրայելի կողմից Կատարում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների դեմ սեպտեմբերի 9-ին իրականացված հարձակման հետ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Հրատապ քննարկման դիմումն Իսլամական համագործակցություն կազմակերպության անդամ երկրների կողմից ներկայացրել է Պակիստանը, իսկ Ծոցի համագործակցության երկրների կողմից Քուվեյթը։ 

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի պատմության մեջ սա կլինի հրավիրված 10-րդ հրատապ քննարկումը։

Խորհուրդը հիմնադրվել է 2006 թվականին։