ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամների խումբը դիմել է ԱՄՆ-ին՝ կոչ անելով հարգել Վենեսուելայի ինքնիշխանությունը, դուրս բերել զինված ուժերը Կարիբյան ավազանից և դադարեցնել Վենեսուելայում իրադրության ապակայունացման գաղտնի գործողությունները։ Այս մասին ասվում է միավորման հայտարարության մեջ, որը հրապարակվել է Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Իվան Խիլ Պինտոյի Telegram ալիքում։
«ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամների խումբը հաստատակամ կոչով դիմում է Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությանը՝ հարգել Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության ինքնիշխանությունը, այդ թվում՝ նրա օդային տարածքը.... անհապաղ դուրս բերել բոլոր զինված ուժերը, որոնք տեղակայված են Կարիբյան ավազանում՝ Վենեսուելայի անմիջական մերձակայքում…. դադարեցնել բոլոր գաղտնի և բացահայտ գործողություններն՝ ուղղված Վենեսուելայի ապակայունացմանը և «վարչակարգի փոփոխությանը»», - նշված է հայտարարության մեջ։
2021 թվականի հուլիսին Վենեսուելայի նախաձեռնությամբ ստեղծված ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամների խմբի կազմում են Ալժիրը, Բելառուսը, Վենեսուելան, Զիմբաբվեն, Իրանը, Չինաստանը, ԿԺԴՀ-ն, Կուբան, Լաոսը, Նիկարագուան, Պաղեստինը, Ռուսաստանի Դաշնությունը, Սենթ Վինսենթ և Գրենադինները, Սիրիան, Հասարակածային Գվինեան և Էրիթրեան:
Իր հերթին, Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից ցանկացած հարձակում կընկալվի որպես պատերազմի հայտարարում։



