ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կազան՝ մաս...

ԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ժամանել է Կազան, որտեղ կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, հայտնԵԼ է Թաթարստանի Պետխորհրդի (խորհրդարան-Խմբ.) կայքը։

Օդանավակայանում Գուտերեշին դիմավորել է շրջանային խորհրդարանի նախագահ Ֆարիդ Մուխամետշինը։

Կրեմլի մամուլի ծառայությունը հոկտեմբերի 21-ին հայտնել է, որ համաշխարհային կազմակերպության ղեկավարը Կազանում բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սպասվում է, որ կողմերը կքննարկեն ՄԱԿ-ի աշխատանքը, Մերձավոր Արևելքում էսկալացիան և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։

ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը Կազանում մեկնարկել է հոկտեմբերի 22-ին և կտևի մինչև ամսի 24-ը։