ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի շուրջ իրավիճակի հարցով նիստ է անցկացնում։ Հանդիպումը նախապես խնդրել էր ԱՄՆ-ը։
ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ընթացակարգային քվեարկության ժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կողմ է արտահայտվել հանդիպման անցկացմանը։ Այսպես, կողմ է քվեարկել 10 երկիր, դեմ՝ Ռուսաստանն ու Չինաստանը, երեքը՝ ձեռնպահ։
Հանդիպման անցկացման համար անհրաժեշտ էր Անվտանգության խորհրդի 15 անդամներից 9-ի աջակցությունը։
Ինչպես հայտարարել է Անվտանգության խորհրդի նախագահ, Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ Մոնա Յուուլը, հանդիպմանը կմասնակցեն Ուկրաինայի, Բելառուսի, Լիտվայի և Լեհաստանի ներկայացուցիչները։