ՄԱԿ-ի ԱԽ-ն ռուս-ուկրաինական պատերազմի 1000-րդ...

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան կայցելի ԱՄՆ։ Այնտեղ  ռուս-ուկրաինական պատերազմի 1000-րդ օրը բարձր մակարդակով նիստ կանցկացվի։ Այս մասին հայտնում է РБК Украина-ն՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությանը հղումով։

Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը ելույթ կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարձր մակարդակի հատուկ նիստում՝ ռուսական ագրեսիայի ու ահաբեկչության աճի ֆոնին։

Այս կարևոր միջոցառումն աշխարհի ուշադրությունը հրավիրելու է Ուկրաինայի դեմ շարունակվող ռուսական ագրեսիայի վրա, նկատում է աղբյուրը։