Մահացու վթարի մեղադրանքով հետախուզվող է ձերբա...

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 27-ին Նոր Հաճնի Չարենցի փողոցում հայտնաբերվել և ոստիկանության Նաիրիի բաժին է տեղափոխվել 43-ամյա Արտակ Մ.-ն: Նա 2023 թ. հոկտեմբերի 18-ից ՌԴ Կրասնոդար քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր մահվան ելքով վրաերթ կատարելու մեղադրանքով: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

Խափանման միջոցը՝ ստորագրություն: