Հանրապետության ոստիկանության վետերանների խորհուրդը տեղեկացնում է, որ օգոստոսի 18-ին երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ոստիկանության վետերան, գնդապետ Զարմեն Պարույրի Եպիսկոպոսյանը:
Համակարգում երկարատև ծառայության ընթացքում Զարմեն Եպիսկոպոսյանը մեծ ներդրում է ունեցել հանցագործությունների բացահայտման ու կանխարգելման գործում, վայելել է ղեկավարության և գործընկերների հարգանքն ու վստահությունը:



