Մահացել է Ռուբեն Շուգարյանը

Մահացել է նախկին փոխարտգործնախարար, նախկին դեսպան Ռուբեն Շուգարյանը։ Տեղեկությունը Ֆեյսբուքի իր էջում հաստատել է նրա որդին՝ Նարեկ Շուգարյանը։

«Մեծ ցավով հայտնում ենք, որ այսօր առավոտյան Բոսթոնում՝ Մասաչուսեթս, կյանքից հեռացավ Ռուբեն Շուգարյանը»,- գրել է նա։ Նշվում է, որ Ռուբեն Շուգարյանը նախորդ շաբաթ կաթված էր ստացել։

Ռուբեն Շուգարյանի աշխատանքային գործունեությունը

 1985-1990թթ․ անգլերենի դասախոս, Երևանի պոլիտեխնիկական համալսարան

 1990-1991թթ․ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի արտաքին գործերի փորձագիտական հանձնաժողովի ավագ փորձագետ-խորհրդատու

 1991-1993թթ․ արտաքին կապերի գծով ՀՀ նախագահի օգնական, մամլո քարտուղար

 1993-1999թթ․ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

 1999-2005թթ․  ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 2003-2004թթ․ Հայաստանի սլավոնական համալսարանում քաղաքագիտության հրավիրյալ դասախոս

 2005-2008թթ․ Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայր՝ Հռոմ)

 2008թ-ից հրավիրյալ դասախոս, գիտնական, Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Թաֆթսի համալսարան

 Դիվանագիտական աստիճան՝

 Արտակարգ և լիազոր դեսպան

 Պարգևներ և հարգանքի տուրքեր՝

 1999թ․ ծառայության և առաջին դեսպանատան ստեղծման գործում Հայաստանին նվիրվածության համար հատուկ հրաժեշտի հարգանքի տուրք է մատուցվել  Վաշինգտոն-Բալթիմոր հայ համայնքի կողմից :

 1999թ․ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից հատուկ հրաժեշտի արարողություն հայ-ամերիկյան հարաբերություններում առանձնահատուկ նվաճումների համար:

 1995թ. Ամերիկայի հայ ուսանողների ասոցիացիայի կողմից ներկայացված Արթուր Հ. Դադյանի «Ժառանգություն» ամենամյա մրցանակաբաշխության մրցանակակիր

 Այլ գործունեություն՝

 1993-1999թթ. Վաշինգտոնի Կոսմոս Ակումբի անդամ

 2000-2005թթ. ԱՄՆ-Հայաստան աշխատանքային խմբի անդամ

 2004թ-ից  Հայաստանի Գիտությունների և  առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի գիտական խորհրդի անդամ:

 2000-2005թթ․ Ազգային և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական խորհրդի անդամ

 2004-2005թթ․ Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի կապակցությամբ կառավարության աշխատանքային խմբի ղեկավար

 Օտար լեզուներ՝

 Անգլերեն, ռուսերեն, իտալերեն, գերմաներեն