85 տարեկանում մահացել է ռեժիսոր Վիկտոր Մերեժկոն, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության կինեմատոգրաֆիստների միությանը։
Կինոգործչի դուստրը՝ Մարիան, հայտնել է, որ մահվան պատճառ են դարձել կորոնավիրուսի բարդությունները։ Նրա խոսքով՝ ռեժիսորը հիվանդացել է դեկտեմբերին եւ հիվանդությունը ծանր է տարել։ Հունվարի 10-ին անցկացված համակարգչային տոմոգրաֆիայի ընթացքում պարզվել է, որ Մերեժկոյի թոքերի մեկն ախտահարված է 90, մյուսը՝ 95 տոկոսով։ Նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք։