Մահացել է ՌԴ նախկին պետքարտուղար Գենադի Բուրբ...

Մոսկվայում 77 տարեկանում մահացել է Ռուսաստանի Դաշնության նախկին պետքարտուղար Գենադի Բուրբուլիսը, հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով նրա մամուլի քարտուղար Անդրեյ Մարկովին:

«Նա հիվանդ չէր, իրեն հիանալի էր զգում եւ պարզապես մասնակցում էր Բաքվի IX համաշխարհային ֆորումին, որտեղ քննարկվում էր գլոբալ աշխարհակարգին սպառնացող վտանգը», - ասել է Մարկովը՝ նշելով, որ Բուրբուլիսի մահն անսպասելի է եղել:

Գենադի Բուրբուլիսը 1990-1992 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահ Բորիս Ելցինի ամենամոտ գործընկերը։ 1991 թվականի հուլիսից զբաղեցրել է Ռուսաստանի պետքարտուղարի պաշտոնը, իսկ 1991 թվականի նոյեմբերից մինչեւ 1992 թվականի դեկտեմբերը՝ առաջին փոխվարչապետի պաշտոնը։

1993 - 1999 թվականներին եղել է Պետդումայի պատգամավոր, 2000-2001թվականներին՝ Նովգորոդի մարզի փոխնահանգապետ։ Այնուհետև 2001 թվականից Բուրբուլիսը սենատոր է եղել եւ նրա լիազորությունները դադարեցվել են 2007 թվականին Դաշնության խորհրդի կողմից։

2007 թվականից մինչեւ 2010 թվականի օգոստոսը Բուրբուլիսը եղել է Դաշնության խորհրդի նախագահի խորհրդականը։ Նույն ժամանակահատվածում եղել է Վերին պալատի Օրենսդրության և իրավապահ պրակտիկայի մոնիտորինգի կենտրոնի նախաձեռնողը: