Չինաստանի նախկին վարչապետ Լի Կեցյանը մահացել է ո հոկտեմբերի 27-ին 68 տարեկան հասակում։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Նշվում է, որ հոկտեմբերի 26-ին Չինաստանի նախկին վարչապետը հանկարծակի սրտի կաթված ստացավ և հոկտեմբերի 27-ին՝ ժամը 00:10-ին, մահացավ, «փրկարարական բոլոր միջոցառումների ձախողվեցին»։
Լի Կեցյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետի պաշտոնում հաստատվել է 2013 թվականի մարտին՝ Ազգային Ժողովրդական Կոնգրեսի որոշմամբ։ 2018 թվականի մարտին նա վերընտրվել է այս պաշտոնում։ 2023 թվականի մարտին Լի Կեցյանին փոխարինեց Լի Ցյանը։



