
Չորեքշաբթի 96 տարեկանում մահացել է Չինաստանի նախկին նախագահ եւ Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի նախկին գլխավոր քարտուղար Ցզյան Ցզեմինը։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Ցզյան Ցզեմինը, «ով հիվանդ էր լեյկոզով եւ ներքին օրգանների ֆունկցիոնալ անբավարարությամբ, մահացել է 2022 թվականի նոյեմբերի 30-ին՝ տեղական ժամանակով 12:13-ին, Շանհայում»։
Ցզյան Ցզեմինը ծնվել է 1926 թվականի օգոստոսի 17-ին Չինաստանի արեւմտյան Ցզյանսու նահանգում։ 1989 թվականի հունիսից զբաղեցրել է Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ 1993-2003 թվականներին եղել է Չինաստանի նախագահը։