Երևանի «Արարատի» նախկին կիսապաշտպան ու գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը 73 տարեկանում հեռացել է կյանքից: Տեղեկությունը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին լեգենդար ֆուտբոլիստի ընտանիքի անդամները:
Լեգենդար ֆուտբոլիստը մահացել է սրտի խնդիրների պատճառով:
2019-ի ամառվանից Արկադի Անդրեասյանն աշխատում էր Երևանի «Ուրարտու» ակումբում, որտեղ զբաղեցնում էր զարգացման գծով փոխտնօրենի պաշտոնը։



