Մահացել է Արաբական Միացյալ Էմիրությունների նա...

73 տարեկան հասակում մահացել Է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Խալիֆա բեն Զայիդ Ալ Նահայանը: Մայիսի 13-ին այդ մասին հայտնել Է երկրի WAM լրատվական գործակալությունը։

«Նախագահի գործերի նախարարությունն ԱՄԷ-ի ժողովրդին, արաբ եւ իսլամական ազգերին եւ ամբողջ աշխարհին հայտարարում Է ազգի աջաջնորդ, նրա հովանավոր, Նորին Բարձրություն շեյխ Խալիֆա բեն Զայիդ Ալ Նահահանի, պետության նախագահի մահվան մասին, որը վախճանվեց այսօր՝ ուրբաթ օրը, մայիսի 13-ին»,- ասված Է հրապարակված հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: