Մահացած պացիենտները եղել են 62 և 90 տարեկան․...

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 737 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 13373 թեստավորում:

Վերջին օրվա ընթացքում մահացած պացիենտները եղել են 62 և 90 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1339 դեպք, որոնցից 580-ն` առողջացած, 22-ը` մահվան ելքով: