Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ առաջիկա 10 օրվա ընթացքում կայցելի Զապորոժիեի ԱԷԿ, Կիև և Ռուսաստան: Նրա խոսքով՝ ինքը ղեկավարելու է Զապորոժիեի ԱԷԿ-ի անձնակազմի հերթական՝ 16-րդ ռոտացիան։
«Դա կլինի անձնակազմի 16-րդ ռոտացիան։ Ամենակարևորն այն է, որ երբ ես այնտեղ լինեմ, ես կխոսեմ ղեկավարության, կայանի ռուսական ղեկավարության հետ», - նշել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը։