ՄԱԳԱՏԷ-ն մեկնաբանել է պարտավորություններից Իր...

Միջուկային ծրագրի շուրջ ստանձնած պարտավորություններից Իրանի աստիճանական հրաժարումը չի ենթադրում, թե Թեհրանն զբաղվում Է միջուկային զենքի ստեղծմամբ: Այս կարծիքն Է հայտնել Ատոմային Էներգիայի միջազգայն գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հուլիսի 22-ին իսպանական El Pais թերթում հրապարակված հարցազրույցում:

«Գոյություն ուներ իրավական հիմք, որն Իրանի համար ենթադրում Էր մի շարք հոժարակամ սահմանափակումներ, որոնք գործողությունների համատեղ հմապարփակ պլանի (ԳՀՀՊ) մասն Էին»,- նշել Է Գրոսսին:

Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց հրաժարվել համաձայնագրից, «Իրանն աստիճանաբար եւ հետեւողականորեն հրաժարվում Է ստանձնած տարբեր պարտավորություններից»: «Այսօր մենք ունենք միջուկային ծրագիր, որը վիթխաիորեն աճել Է՝ շատ ավելի այն բանի համամատությամբ, ինչը կար 2015 թվականին,- ասել Է գլխավոր տնօրենը:- Դա չի նշանակում, թե Իրանը միջուկային զենք Է ստեղծում, բայց ոչ մի երկիր, որը չունի ռազմական մշակումներ, (ուրանը) չի հաստացնում այդ մակարդակով՝ 60 տոկոսով»:

«Ուստի մենք գտնվում ենք շատ բարդ իրավիճակում, որովհետեւ Իրանը ոչ միայն վճռականորեն եւ արագացված առաջ Է շարժվում, այլեւ դրա հետ միաժամանակ նվազեցնում Է ՄԱԳԱՏԷ-ի տեսանելիությունն այդ բոլոր օբյեկտներում,- պարզաբանել Է Գրոսսին:- Եվ դա այն Է, ինչն, իմ կարծիքով, իրենից նրբաբնույթ իրավիճակ Է ներկայացնում, բացի այլ հարցերից»: Գործողությունների համատեղ համապարփակ պլանը 2015 թվականին Իրանի հետ ստորագրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական «հնգյակը» եւ Գերմանիան՝ նրա միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարման նպատակով: