ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է Զապորոժիեի ԱԷԿ-ում միջո...

Զապորոժիեի ատոմակայանում միջուկային անվտանգության իրավիճակը մնում է բարդ։ Այս մասին հայտնում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ)։

«Զապորոժիեի ատոմակայանի միջուկային անվտանգության իրավիճակը ռազմական հակամարտության ընթացքում մնում է չափազանց բարդ, դա վերաբերում է նաև անվտանգության հիմնական համակարգերի և այլ կենսական սարքավորումների պատշաճ սպասարկումն ապահովելու ջանքերին», – ասվում է կազմակերպության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում։

Միևնույն ժամանակ, ՄԱԳԱՏԷ-ն նշել է, որ կայանի գործակալության փորձագետները վերջին մի քանի օրվա ընթացքում դիտարկել են աշխատանքները, ներառյալ ռեակտորի սրահի և վեցերորդ էներգաբլոկի օժանդակ շենքի պլանային սպասարկումը: Նրանք չեն հաղորդել այս գործունեության հետ կապված անվտանգության որևէ խնդիր:

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին ընդգծել է «աշխարհի բոլոր ատոմակայաններում» տեխնիկական սպասարկում իրականացնելու անհրաժեշտությունը՝ կանխելու «ռեակտորների կառուցվածքների, համակարգերի և բաղադրիչների դեգրադացիան»:

«Հատկապես դժվար է իրականացնել այդ առաջադրանքները պատերազմի ժամանակ, բայց եթե դա չկատարվի կանոնավոր և համապարփակ, ապա ապագայում միջուկային վթարի ռիսկը կարող է էլ ավելի մեծանալ», – մեկնաբանել է Գրոսին իրավիճակը։