Մադրիդը երկու ինքնաթիռ կուղարկի իսպանացիներին...

Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլսը հայտարարել է թագավորության քաղաքացիներին Լիբանանից տարհանելու համար երկու ինքնաթիռ ուղարկելու որոշման մասին։

«Սպասվում է, որ իսպանական ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռ կթռչի Բեյրութ», – նշել է գերատեսչության ղեկավարը Antena 3 հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նախարարը պարզաբանել է, որ շուրջ 350 իսպանացի ցանկություն է հայտնել լքել Լիբանանը։

Նախկինում թագավորության իշխանությունները հայտնել էին, որ Լիբանանում հազարից մի փոքր ավելի իսպանացի կա։

Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսել է «Հյուսիսի նետերը» ռազմական գործողությունը Լիբանանում «Հըզբոլլահի» ուժերի դեմ, որի ընթացքում հարվածներ է հասցնում շարժման ռազմական օբյեկտներին։