Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները մ...

ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարները հունիսի վերջին Մադրիդում կայանալիք հանդիպմանը կվերանայեն դաշինքի դիրքորոշումը Ռուսաստանի եւ Չինաստանի նկատմամբ: Այդ մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մայիսի 30-ին իսպանական ABC թերթում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մադրիդի գագաթնաժողովն արտակարգ կարեւոր նշանակություն կունենա,- ասել Է նա:- Նոր ռազմավակական հայեցակարգը, որը մենք կընդունենք, կարտացոլի անվտանգության նոր իրականությունը»: «Օրինակ, ներկայիս ռազմավարական հայեցակարգը Ռուսաստանի նկատմամբ վերաբերվում Է որպես գործընկերոջ եւ չի հիշատակում Չինաստանը,- նշել Է Ստոլտենբերգը:- Այժմ, անտարակույս, մենք կքննարկենք ՌԴ-ի ագրեսիվ գործողությունները, ինչպես նաեւ Չինաստանի վերելքի ազդեցությունը մեր անվտանգության վրա: Մադիդի գագաթնաժողովը կդառնա մեր ամենակարեւոր գագաթնաժողովներից մեկը»:

Բացի դրանից, գլխավոր քարտուղարի խոսքով՝ Իսպանիայի մայրաքաղաքում կայանալիք հանդիպմանը կարծարծվեն հարցեր՝ կապված «հարավից ծագող սպառնալիքների» հետ, ինչպիսիք են անկայունությունն ու ահաբեկչությունը: «Աֆրիկայում կայունությունը պետք Է նշանակություն ունենա ամբողջ դաշինքի համար,- ճշտել Է նա:- Մենք որոշումներ կընդունենք դեպի առաջ քայլ անելու համար, այդ թվում ծովում ազդեցության ոլորտի տեսակետից»: Ինչպես կարծում Է Ստոլտենբերգը, հնարավոր չԷ ստույգ ասել, թե որքան կտեւի Ուկրաինայի շուրջ հակամարտությունը: «Մենք պետք Է պատրաստ լինենք երկարատեւ պատերազմին»,- պնդել Է նա:

«Իսպանիան մասնակցում Է ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների համատեղ ջանքերին,- ընդգծել Է գլխավոր քարտուղարը:- Գոյություն ունեն ուկրաինական ուժերի աջակցման բազմաթիվ տեսակներ: Մենք պետք Է շատ զգույշ լինենք՝ խոսելով սպառազինությունների կոնկրետ համակարգերի մասին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: