Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը ռազմավարական գործը...

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելն անդրադարձել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ Լյուքսեմբուրգ կատարած այցին։  

«ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Լյուքսեմբուրգ․ մենք միասին ստորագրել ենք ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր, ինչն ուժեղ ազդակ է երկկողմ հարաբերությունների ամրապնդման մեր հանձնառության համար»,- հաղորդմամբ՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Բետելը։  

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 16-ին աշխատանքային այցով մեկնել էր Լյուքսեմբուրգ։ Այցի շրջանակներում Հայաստանն ու Լյուքսեմբուրգը ստորագրել են ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին հռչակագիրը։ Միրզոյանն այցի ընթացքում հանդիպել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելի և Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի հետ։