
Լեռնային Ղարաբաղում հայազգի ականավոր գործիչների և զինվորականների 25 հուշարձանների և կիսանդրիների քանդումն անպատվաբեր արարք է։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հուշարձանների դեմ պատերազմը լավագույն զբաղմունքը չէ ցանկացած երկրի համար։ Դրանք արտացոլում են այս երկրի վրա ապրող ժողովուրդների պատմությունը։ Դա նույնքան անհեթեթ է, որքան 90-ականներին Ադրբեջանի մշակույթի գործիչների հուշարձանների ոչնչացումը։ Հուշարձանների դեմ պայքարելն ամենաազնիվ գործը չէ, բայց շատ կարևոր է հասկանալ, որ Ռուսաստանի և Կովկասի ժողովուրդների հարաբերությունները դարավոր պատմություն են, և մենք կապված ենք ոչ միայն այսօրվա, այլև անցյալի և ապագայի հետ»,-ասել է Շվիդկոյը։
Նա նշել է, որ թեև քաղաքականությունը մշակույթ է թելադրում, սակայն այն «այսրոպեական է, իսկ մշակույթն ապրում է հավերժություն»։
«Եվ միջպետական հարաբերություններից բացի կան նաև ժողովրդի միջև հարաբերություններ, որոնք ավելի խորքային են։ Եվ այսօր կարեւոր է պահպանել բոլոր մշակութային շփումները, որոնք մեզ կապում էին մեր կողքին ապրող բոլոր ժողովուրդների հետ»,-եզրափակել է Շվիդկոյը։