ԼՂ-ի քարտեզով ու դրոշով են հանդես գալիս, դա հանգեցնելու է անխուսափելի պատերազմի: Այս մասին ԱԺ-ում Կառավարության գործունեության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսօր վերաբանակցելու մասին խոսող ուժերը հանդես են գալիս Ղարաբաղը ու հարակից շրջանները պարունակող քարտեզներով ու դա խորհրդանշող դրոշներով, այս տրամաբանության զարգացումն անխուսափելի պատերազմն է։ Պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչները մեկը մյուսի հետևից՝ իրար հերթ չտալով, խոսում են խաղաղությունը վերաբանակցելու մասին՝ իբր այն ավելի լավը դարձնելու նկատառումներով, իսկ ո՞վ կարող է ապացուցել, որ այդ վերաբանակցման արդյունքում այդ փաստաթուղթը ավելի լավ է դառնալու: Մյուս ուժերը հանդես են գալիս և պնդում, որ ՀՀ-ն չպետք է բավարարվի իր միջազգայնորեն ճանաչված 29,743 քառակուսի կիլոմետր տարածքով, այս տրամաբանության զարգացումը նույնպես անխուսափելիորեն բերելու է պատերազմի: Այստեղ բարձրագույն մաթեմատիկա չկա, այդ տրամաբանությունը տեսել ենք մեր պատմության նախորդ շրջանում»,- նշել է նա:



