ԼՂ հայրենակիցների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմու...

Մենք խնդիր ունենք հասկանալու, թե որքան Արցախից բռնի տեղահանված մեր քաղաքացիներ չեն ստացել բնակարան։ Այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանին։

«Ի՞նչ խնդիրներ կա քաղաքացիության ընդունման հետ կապված։ Մեր հայրենակիցների հիմնական մտահոգող հարցերը ո՞րոնք են, որ այդ քաղաքացիությունը չեն ստանում։ Այս ծրագիրը պետք է այնպես իրականացնենք, որ դուրսը մնացող որևէ մեր հայրենակից չմնա: Այսօր կան խնդիրներ, ամեն օր մենք նամակներ ենք ստանում, որ մեր հայրենակիցները, կյանքի բերումով այնպես է ստացվել, որ իրենց աշխատատեղը գտել են Երևանում, այլ տեղեր իրենց մասնագիտությամբ չեն կարողանում աշխատանք գտնել և ապրում են Երևան քաղաքում: Եվ այն ծրագրերը, որ կան, որոնք որ օգնում էին, նպաստում էին, որ այդ մարդիկ վարձը տան, այսօր այդ խնդրի պատճառով հազիվ այդ մարդկանց ստացած աշխատավարձը գնում է բնակարանային վարձի»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։