Լուսինե Մարտիրոսյանը նշանակվել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նման որոշում է կայացրել ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:
Փոխվարչապետի մեկ այլ որոշմամբ` Նժդեհ Հովսեփյանն ազատվել է փոխվարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից։
Լուսինե Մարտիրոսյանը 2021 թվականի նոյեմբերի 17-ին ազատվել էր ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղարի պաշտոնից: Նրան այդ պաշտոնում փոխարինել էր Մարիամ Մելքումյանը: