Իշխանության ներկայացուցիչները հաճախ են կրկնում, որ պետք է պայքարել կեղծ լուրերի դեմ, քանի որ դրանք վնասում են մեր երկրի անվտանգությանը: Իշխանությունների այս հայտարարությունները, սակայն իրենց չի խանգարում սեփական քաղաքական և քարոզչական օրակարգը տաք պահել կեղծ լուրերով: Իշխանության ներկայացուցիչների և նրանց սպասարկող լրատվամիջոցների կողմից տարածվող կեղծ լուրերը չեն դառնում քննարկման առարկա:
Այսօր իշխանական ֆեյքերը տարածում էին լուսանկար, որը իբր արվել է Մոսկվայի բողոքի ակցիաների ժամանակ: Լուսանկարում ակտիվիստը պահել է ցուցապաստառ, որի վրա գրված է Путин надо учиться у Пашиняна: Այս կերպ իշխանական քարոզչամեքենան փորձում էր ցույց տալ, որ Փաշինյանը հեղինակություն է վայելում նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների շրջանում: Իշխանության ֆեյք էջերի կողմից ակտիվորեն տարածվող կեղծ տեղեկատվությունը ի վերջո հայտնվեց նաև araratnews.am լրատվականում: Ժամեր անց, սակայն լրատվականը իր հեռացրեց կեղծ լուսանկարը:
Կարճ ժամանակում Politik.am-ին հաջողվեց գտնել լուսակարի բնօրինակը, որտեղ բոլորովին այլ բան էր գրված: Ըստ էության, իշխանական քարոզչամեքենան կեղծել է լուսանկարը և փորձել այն օգտագործել քարոզչական նպատակով:

Ահա բնօրինակ լուսանկարը




