Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և պաշտոնական այլ մարմիններ Արցախի դեմ սկսված պատերազմական գործողություններից առ այսօր չեն հայտնում իրենց կորուստների մասին հստակ տեղեկություններ։
Հայկական կոմղը արդեն իսկ հետախուզական տվյալներ է ներկայացրել Ադրբեջանի կորուստների մասին, որից պարզ է դառնում, որ ադրբեջանական կորուստները անցնում են մի քանի հարյուրը։
Այսօր ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը՝ 1news.az լրատվականը հրապարակել է հոդված, որում նշվում է, որ ադրբեջանական կողմի կորուստները հասել են 645-ի։ Կարճ ժամանակ անց լրատվականը հեռացնում է իր այդ հրապարակումը, իսկ այս պահին կայնք ընդհանրապես հասանելի չէ։