Ուկրաինայի նախագահի կինը՝ Ելենա Զելենսկայան, Նյու Յորքի խանութներում ծախսել է ավելի քան 1,1 մլն դոլար։ Գրում է Հրապարակը հղում անելով The Nation-ը։
Ուկրաինայի առաջին տիկնոջ՝ Նյու Յորքի բուտիկներում կատարած ծախսերի մասին պատմել է Cartier-ի նախկին աշխատակիցը։ Նրա խոսքով՝ Զելենսկայան բուտիկներ է այցելել Նյու Յորք կատարած պաշտոնական այցի ժամանակ։
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Զելենսկայան Cartier-ի վաղեմի երկրպագուն է և նույնիսկ այցելել է ապրանքանիշի դիզայների հայտնի նստավայր։
Միաժամանակ, Ուկրաինայի առաջին տիկնոջ այցը բուտիկ ավարտվել է սկանդալով. նա կոպտել է իրեն օգնել փորձող աշխատակցուհուն, ինչից հետո աշխատակցուհին ազատվել է աշխատանքից։ Նրա խոսքով՝ Զելենսկայան, շրջապատված անվտանգության աշխատակիցներով, գնել է ավելի քան 1,1 միլիոն դոլար արժողությամբ մի քանի պրեմիում զարդեր։
Այդ մասին է վկայում Ուկրաինայի առաջին տիկնոջ ծախսերի անդորրագրի պատճենը, որը նախկին աշխատակիցը կարողացել է պատրաստել։
Հատկանշական է, որ Զելենսկայան ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և իր ելույթի շրջանակներում Ուկրաինայի համար զենք ու գումար խնդրել Արևմուտքից։




