Լուկաշենկոն ժամանել է Բաքու

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով ժամանել է Բաքու՝ մասնակցելու Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի միջոցառումներին, հայտնում է ԲելՏԱ-ն:

Իր ելույթում Լուկաշենկոն կներկայացնի Բելառուսի ազգային դիրքորոշումը կլիմայի փոփոխության հետ կապված օրակարգային հարցերի և այն միջոցների վերաբերյալ, որոնք միջազգային հանրությունը պետք է ձեռնարկի այս ոլորտում առաջացող մարտահրավերներին դիմակայելու համար։