
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Հայաստան. Նա հոկտեմբերի 1-ին կմասնակցի բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին, որին մասնակցելու են ԵՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաեւը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: