Լուկաշենկոն Պուտինին մեծ հաղթանակներ է մաղթել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին  մեծ հաղթանակներ է մաղթել։

«Ձեզ առաջին հերթին, ռուսաստանցիներին մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և նոր մեծ հաղթանակներ»,- ասել է նա։

Չորեքշաբթի օրը Պուտինը Լուկաշենկոյին է հանձնել «Սուրբ Անդրեաս առաքյալի» շքանշանը, Կրեմլում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն։ Այդ շքանշանը Ռուսաստանի Դաշնության բարձրագույն պետական ​​պարգևն է: Այն շնորհվում է պետական ​​և հասարակական նշանավոր գործիչների, ռազմական առաջնորդների, գիտության, մշակույթի, արվեստի և տնտեսության տարբեր ոլորտների ականավոր ներկայացուցիչների՝ «բացառիկ ծառայությունների համար, որոնք նպաստում են Ռուսաստանի բարգավաճմանը, փառքին»: