Լուկաշենկոն պայմաններ կստեղծի Ռուսաստանի եւ Ո...

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում վստահեցրել է նրան, որ Մինսկը պատրաստ կլինի ստեղծել բոլոր պայմանները՝ Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջեւ բանակցային գործընթացի, ինչպես նաեւ պատվիրակությունների անվտանգության ապահովման համար, հայտարարել է Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ով իր հերթին վստահեցրել է, որ պատրաստ կլինի ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները պատվիրակությունների ժամանման, նրանց անվտանգության եւ անձեռնմխելիության ապահովման, ինչպես նաեւ նշված բանակցությունների անցկացման համար»,- ասել է Պեսկովը։